Կոնգրեսին է ներկայացվել 2017-ին ՀՀ և ԼՂՀ-ին տրամադրվելիք օգնության ծրագիրը22 մարտի 2016 - 12:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին և Սենատին է ներկայացրել ամերիկահայ համայնքի՝ 2017 ֆինանսական տարվա համար հատուկ հատկացումների առաջարկները։ Քարաքաշյանի ներկայացրած առաջնահերթ խնդիրներից են. 1. Արցախին, ներառյալ՝ Ստեփանակերտում բարոնուհի Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնին հատկացվող օգնության ավելացումը։ 2. Բաքվին հատկացվող ռազմական օգնության ամբողջական դադարեցում՝ մինչև Ադրբեջանը չհամաձայնի հետ քաշել իր դիպուկահարներին ու ծանր զինտեխնիկան, ինչպես նաև չդադարի սահմանից հարձակումները, պատերազմի վերսկսման սպառնալիքները և չհամաձայնի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ 3. $10 մլն տրամադրել Հայաստանին օգնության համար՝ Սիրիայից ժամանած փախստականներին աջակցություն տրամադրելու նպատակով։ Հաղորդվում է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ի տարբեր մասերում գտնվող Հայաստանի բարեկամներն էլեկտրոնային փոստով կապ են հաստատել իրենց ներկայացուցիչների հետ և կոչ արել նրանց միանալ Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդի և Ֆրենկ Փալոունի նամակին, որը Հայաստանի հետ կապված օտարերկրյա օգնության համանման դրույթներ է պարունակում, գրում է Tert.am-ը: 2016-ի փետրվարին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը: ANCA-ի պահանջները ներկայացվել են այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |