Վ.Օսկանյան. Շահագրգիռ երկրները կարող են աջակցել հայ-թուրքական սահմանի բացմանը 1 փետրվարի 2007 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների եւ հանձնաժողովի նախագահ Թոմ Վան Բաալենի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունները, Նիդերլանդների կողմից Հայաստանում իրագործվող ծրագրերը, Հայաստանում կայանալիք ընտրությունների նախապատրաստման ընթացքը, տարածաշրջանային խնդիրներ: Խորհրդարանականների խնդրանքով Վարդան Օսկանյանը ներկայացրեց Հայաստանում իրագործվող բարեփոխումները սահմանադրական փոփոխություններից հետո` առանձնահատուկ կարեւորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացումը: Այս առումով նշվեց մեր մտադրությունը առաջիկա օրերի ընթացքում հրավիրել միջազգային դիտորդական առաքելություններ: Խոսվեց նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունների մասին, եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցների հետ համագործակցության ծրագրերի` ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման, ԵՄ եւ ՆԱՏՕ-ի հետ ստորագրված գործողությունների ծրագրերի կատարման ընթացքի մասին: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` խորհրդարանականները նշեցին, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը Նիդերլանդներում թեժ բանավեճերի առիթ է հանդիսացել, ինչն իր արտացոլումն է գտել նաեւ երկրի օրենսդիր ատյանում: Շնորհակալություն հայտնելով 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար` նախարար Օսկանյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը: Նա կարեւորեց շահագրգիռ եւ բարեկամ պետությունների աջակցությունը երկխոսության ծավալման եւ սահմանների բացման հարցում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |