Ջոնաթան Հենիկ. Իսկ ինչո՞ւ 2007 թվականը չի կարող հաջող լինել ղարաբաղյան հարցում 1 փետրվարի 2007 - 14:46 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականն իսկապես հնարավորությունների տարի էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյունքի հասնելու տեսակետից: Քանի որ ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում ընտրություններ չկային: Եվ դա ազդում է բանակցային գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի պետ Ջոնաթան Հենիկը: Նրա խոսքերով, դժվար է խոսել այն մասին, թե 2007 թվականը նշանակալի կլինի հակամարտության կարգավորման հարցում: Այդ հարցում պատասխանատվությունը ոչ միայն միջնորդներինն է, այլ նաեւ բանակցություններին մասնակցող երկրներինը: «Դրա հետ միասին պետք է նշել առաջընթացը: Բավականին հիմքեր կան լավատեսության համար: Իսկ այդ հաջողությանը հասնելու ժամանակի մասին դժվար է խոսել: Այս տարի Հայաստանում ընտրություններ են: Սակայն եթե երկու կողմերը կամք դրսեւորեն այդ խնդրի լուծման հարցում, ապա ինչո՞ւ 2007 թվականը չի կարող հաջող լինել արդյունքի հասնելու համար»,-հայտարարել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |