Պետությունը թիկնապահ է տրամադրել Օրհան Փամուկին

PanARMENIAN.Net - Թուրք գրող Օրհան Փամուկը պետության կողմից տրամադրված թիկնապահի ուղեկցությամբ մեկնել է ԱՄՆ: Նոբելյան մրցանակակիր գրողի խոսքերով, նրա այցը Ամերիկա մշակութային բնույթ է կրում: Փամուկը պատրաստվում է դասախոսություն կարդալ ԱՄՆ Կոլումբիայի եւ այլ համալսարաններում: Ինչպես հաղորդում է Cihan News Agensy-ն, թիկնապահը ուղեկցել է Փամուկին մինչեւ ինքնաթիռ:



Հիշեցնենք, որ Օրհան Փամուկը, ինչպես նաեւ հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքը, քրեական պատասխանատվության է ենթարկվել 301-րդ հոդվածով «թուրք ազգի ինքնությունը վիրավորելու» համար, սակայն գործը կարճվեց եվրոպական հասարակության ճնշման ներքո: Դինքի սպամության համար մեղադրվողներից մեկը սպառնացել էր սպանել գրողին, որի պատճառով էլ նրան թիկնապահ է տրամադրվել:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---