Ջրային տնտեսության պետկոմիտե. 2017-ին ջրի սակագնի բարձրացում չի ակնկալվում22 մարտի 2016 - 17:46 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացում Հայաստանում չի ակնկալվում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ գյուղնախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը: 2016-ի հունվարի 15-ին Հայաստանը հայտարարեց ջրամատակարարման ոլորտում միասնական օպերատորի ընտրության մրցույթ անցկացնելու մասին: Ակնկալվում է, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն ամռանը, իսկ 15 տարվա լիցենզիա ստացած նոր օպերատորը կստանձնի կառավարումը 2017-ի հունվարի 1-ից: Նախապատվությունը կտրվի այն ընկերությանը, որը կառաջարկի ամենացածր միասնական սակագինը ջրի համար: Ընդ որում գործող սակագինը Երևանում 170,256 դրամ է 1 խմ համար: «Հավակնորդների թվում են ֆրանսիական Saur և Veolie Generale des Eaux ընկերությունները, հայ-գերմանական «Էյ-Ի-Ջի սերվիս» ընկերությունը, ինչպես նաև իտալական «Ակսելը»,-ասել է Նարիմանյանը: Նա հավելել է, որ այդ ընկերությունները ջրամատակարարման ոլորտում աշխատելու հաջող փորձ ունեն: Նախնական փուլում հաղթած ընկերություններից 3-ն արդեն ներկայացված են հայկական շուկայում, մասնավորապես ֆրանսիական «Սաուր» ընկերությունը կառավարում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որը սպասարկում է ՀՀ 7 մարզ, «Veolie Generale des Eaux» -ը, որը «Երևան Ջուր» ընկերության կառավարիչն է և համակարգում է Երևանի և մերձակա տարածքների ջրամատակարարումը: Հայաստանում ներկայացած է նաև հայկական «Էյ- Ի-Ջի Սերվիս» և գերմանական Dekon International GmbH, Consulacqua Hamburg Beratungsgesellschaft GmbH և Aufbereitungs und Entsorgungs GmbH ընկերությունների կոնսորցիումը, որը կառավարում է ջրամատակարարման համակարգերն Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերում: «Միասնական օպերատորի հետ աշխատանքն ավելի նախընտրելի է ոլորտի ռազմավարության իրականացման տեսակետից: Սակագնից բացի, ընտրության չափանիշներ կլինեն նաև ներդրումների ծավալն ու սոցիալական ծրագրերը»,-ասել է Նարիմանյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Նա նաև տեղեկանք է ներկայացրել ՀՀ ջրային ռեսուրսների մասին: Հայաստանում տարեկան 17,6 մլրդ խմ տեղում է լինում, որից 11,5 մլրդն գոլորշիանում է: Ստորգետնյա ռեսուրսները հասնում են 4 մլրդ խմ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |