34 զոհ, 186 վիրավոր. Բրուսելյան ահաբեկչությունում կորուստների նախնական տվյալները

34 զոհ, 186 վիրավոր. Բրուսելյան ահաբեկչությունում կորուստների նախնական տվյալները

PanARMENIAN.Net - Բրուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների շղթային, նախնական տեղեկություններով, զոհ է դարձել 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է:

14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:

Զոհերի և տուժածների ազգության և քաղաքացիության վերաբերյալ տվյալները կցկտուր են: Առայժմ հրապարակած տվյալներով, նրանց մեջ հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան: Բրյուսելում տեղակայված ՀՀ դիվանագիտական առավելությունների աշխատակիցները և աշխատանքային այցով գտնվող խորհրդարանական պատվիրակությունը չեն տուժել:

Բրյուսելում գտնվող ՀՀ քաղաքացիների համար թեժ գիծ է բացվել +32.2.3484406 հեռախոսահամարով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---