ԱՄՆ-ն զգուշացրել է մոտ ապագայում Եվրոպայում նոր ահաբեկչությունների սպառնալիքի մասին![]() 23 մարտի 2016 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին, որ ահաբեկիչները նոր գրոհներ են նախապատրաստում Եվրոպայում: «ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնում է ԱՄՆ քաղաքացիներին դեպի Եվրոպա ուղևորությունների հետ կապված հնարավոր ռիսկերի մասին մի շարք ահաբեկչական գործողություններից, այդ թվում մարտի 22-ին Բրյուսելում ԻՊ կողմից իրագործված ահաբեկչություններից հետո: Ահաբեկչական խմբավորումները շարունակում են կարճաժամկետ հեռանկարում հարձակումներ ծրագրել ամբողջ Եվրոպայի տարածքում, նրանց թիրախն են սպորտային միջոցառումները, զբոսաշրջիկների այցելության վայրերը, ռեստորաններն ու տրանսպորտը»,-ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ քաղաքացիներին առաջարկվում է զգուշավոր լինել մարդկանց կուտակումների վայրում և հասարակական տրանսպորտում: «Ուշադիր եղեք շրջապատում կատարվողի հանդեպ, խուսափեք մարդաշատ վայրերից: Զգուշացեք կրոնական տոների և մեծ փառատոների կամ միջոցառումների ժամանակ»,-զգուշացերլ է Պետդեպը: ԱՄՆ քաղաքացիներին նաև հորդորել են հետևել իշխանությունների հրահանգներին, հետևել տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններին, պատրաստ լինել անվտանգության լրացուցիչ ստուգումներին, ժամանակին հայտնել հարազատներին տեղաշարժերի մասին: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: ԶԼՄ-ների տվյալներով, պայթյուններին, հնարավոր է, առնչություն ունեն Բելառուսի քաղաքացիներ՝ Իվան և Ալեքսեյ Դովբաշները Գոմելի շրջանից և Մարատ Յունուսովն, ով ծնվել է Դաղստանում սակայն բելառուսական անձնագիր ունի: Ընթերցեք նաև. Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում. 28 զոհ (Թարմացվող) ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |