301-րդ հոդվածը վատ է ազդում Թուրքիայի միջազգային վարկանիշի վրա

PanARMENIAN.Net - 301-րդ հոդվածի վերանայումը, իհարկե, դրական քայլ է հանդիսանում Թուրքիայի ճանապարհին դեպի ԵՄ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԶԼՄ-ի Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա ընդգծել է, որ այդ հոդվածը շատ խիստ է եւ քրեական պատիժ է նախատեսում` մեկուկեսից երկու տարի ազատազրկամ ժամկետով, ոչ միայն «թուրքական ազգային արժանապատվությանն անպատվելու», այլեւ երկրին, խորհրդարանին, կառավարությանը, բանակին եւ անվտանգության ուժերին անպատվելու համար: «Դա քեմալականության վերապրուկ է, որը վատ է ազդում Թուրքիայի միջազգային վարկանիշի վրա: Եթե դուք հիշում եք, 2002 թվականին որոշակի փոփոխություններ կատարվեցին ԵՄ պահանջով: Այն փաստը, որ հադվածում ուղղում մտցնելու կամ դրա վերացման համար Թուրքիայում ցույցեր են անցնում, կարելի է միայն ողջունել»,- ասել է ԶԼՄԿԻ տնօրենը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
    Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    ---