Իրաքում ՌԴ դեսպան. Մոսկվան չի բանակցում իրաքցի քրդերի հետ զենքի առաքումների վերաբերյալ23 մարտի 2016 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան անջատ բանակցություններ չի վարում իրաքցի քրդերի հետ զենքի մատակարարման վերաբերյալ: Զենքը քրդական կողմին է փոխանցվում ըստ հաստատված ժամանակացույցի և համակարգված է պաշտոնական Բաղդադի հետ: Այդ մասին հայտարարել է Իրաքում ՌԴ դեսպան Իլյա Մորգունովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ավելի վաղ կնքված պայմանագրերի կամ առաջիկայում կնքվելիք պայմանագրերի հիման վրա ռուսական կողմից Իրաք զենքի առաքմանն առնչվող բոլոր հարցերը քննարկվում են Իրաքի դաշնային կառավարության ներկայացուցիչների հետ Բաղդադում կամ Մոսկվայում: Պատվիրված զենքը առաքվում է պատվիրատուին ռուսական ձեռնարկություններում արտադրվելու պես` ըստ պայմանագրում ամրագրված ժամանակացույցի»,-հայտարարել է ռուս դիվանագետը` անդրադառնալով ռուսական զենքի առաքումներին Իրաք: Ռուսաստանը նախկինում զենք է առաքել իրաքցի քրդերին: Մասնավորապես, մարտի 14-ին քուրդ կամավորների գլխավոր շտաբի փոխհրամանատարին ռուս բարձրաստիճան դիվանագետների ներկայությամբ փոխանցվել է ԶՈւ-23-2 զենիթային 5 համակարգ: Բաղդադում Ռուսաստանի դեսպան Իլյա Մորգունովը մարտի 13-ին Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանը քննարկել է ռուսական զենքի նոր խմբաքանակների առաքման հարցը: «Ռուսաստանը հուսով է, որ այդ զենքի շնորհիվ փեշմերգա ջոկատներն ու Իրաքի զինված ուժերը կհաղթեն «Իսլամական պետությանը»,-ասել էր դիվանագետը: ՌԴ դեսպանը նշել է, որ «Քրդստանի ինքնավար շրջանի ղեկավարության հետ ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում»: «Եթե խոսքն Իրաքյան Քրդստանին ռուսական զենքի անհատույց փոխանցման մասին է ԻՊ դեմ պայքարում «փեշմերգա» ջոկատներին աջակցելու նպատակով, ապա դա արվում է Բաղդադի համաձայնությամբ: Հենց Բաղդադ են ժամանում ռուսական տրանսպորտային ինքնաթիռները մաքսային գործընթացների և դեպի Էրբիլ թռիչքը շարունակելու թույլտվության համար: Որպես կանոն, խոսքը թեթև և միջին հրաձգային զենքի և զինամթերքի առաքումների մասին է»,-ասել է Մորգունովը: Ընթերցեք նաև. Ռուսաստանն Իրաքի քրդերին 5 զենիթային համակարգ է փոխանցել Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լարված իրավիճակ՝ ԱԳՆ-ի մոտ․ Ոստիկանությունն ուժով հեռացնում է ակցիայի մասնակիցներին շենքի մոտից Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել անցագրային ռեժիմի մասին ՔԿ․ Ռեկտորներն ուսանողներից խարդախությամբ գումարներ են հափշտակել Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5 մլն դրամի չափով Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից Բնապահպանության նախկին նախարար Այվազյանից պահանջում են բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ և գույք Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը |