Հայաստանում ամեն վեցերորդ ընտանիքը պարենի խնդիր ունի, ամեն հինգերորդ մանկահասակ երեխան թերաճ է

Հայաստանում ամեն վեցերորդ ընտանիքը պարենի խնդիր ունի, ամեն հինգերորդ մանկահասակ երեխան թերաճ է

PanARMENIAN.Net - Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15%-ը 2010 թվականից ի վեր պարենային անապահով են եղել, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի տակ:

Այդ մասին է վկայում կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծությունը (ՊԱԽՍԱՎ) նոր զեկույցը:

Բազմաթիվ այլ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ՝ ի դեմս թերաճություն և գերքաշություն ունցող երեխաների մեծ թվի: 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են, իսկ գրեթե 15%-ը՝ գերքաշ:

Թերաճությունը նվազեցնելու համար զեկույցն առաջարկում է թերսնման ռիսկերի վաղ հայտնաբերում, իսկ գերքաշության և գիրության դեմ պայքարի համար՝ պատշաճ սնուցման վերաբերյալ իրազեկման բարձրացում: Զեկույցը նաև առաջարկում է բարձրացնել պարենային ապահովության մակարդակը` երիտասարդների ու կանանց զբաղվածության, գյուղական զարգացման, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտներում ներդրումներ կատարելով:

Հայաստանը բազմաթիվ ռիսկերի է ենթարկվում, և տնային տնտեսությունների 28%-ը, որևէ ցնցումի ենթարկվելու պարագայում, կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Բնական աղետների և տնտեսական սթրեսների հնարավոր ազդեցությունը տնային տնտեսությունների պարենային ապահովության վրա մեղմելու համար զեկույցը կոչ է անում բարելավել անվտանգության ցանցերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---