Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան![]() 23 մարտի 2016 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին ասվում է Բելգիայում ՀՀ դեսպանատան Twitter-ի միկրոբլոգում: «Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,-ասվում է գրառման մեջ: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Բելգիայի ոստիկանությունը պարզել է ենթադրյալ ահաբեկիչների ինքնությունը, որոնք մարտի 22-ին կրկնակի ահաբեկչություն են գործել Բրյուսելի օդանավակայանում: Ռումբերը պայթեցրած մահապարտները եղբայրներ են, որոնք հետախուզման մեջ էին: Ոստիկանությունը պարզել է, որ ահաբեկչությունը Բրյուսելի օդանավակայանում կատարել են Հալիդ և Բրահիմ Էլ Բաքրաուիները, որոնք Բրյուսելի բնակիչներ են: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև երրորդ ահաբեկչի ինքնությունը` դա Նաջիմ Լահաշրաուին է: Ընթերցեք նաև. Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություն կազմակերպած մահապարտների ինքնությունը պարզվել է Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |