Անապահով գյուղացին կվարձատրվի՝ սեփական հողում աշխատելու, անասնապահությամբ զբաղվելու համար![]() 23 մարտի 2016 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Մարզերի գյուղական համայնքների բնակչության համար իրականացնում է ժամանակավոր զբաղվածություն ապահովող 2 նոր ծրագիր, որոնց շրջանակում ժամանակավոր աշխատանք կստանան գործազուրկներն ու անասնապահությամբ զբաղվող գյուղացիները: Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը մարտի 23-ին լրագրողներին տեղեկացրել է, որ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսվում է գյուղացիներին անասնապահական աշխատանքների կատարման համար վճարել նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով: Գյուղացիների կողմից կենդանիների և ականջապիտակների ձեռքբերման համար պետությունը կտրամադրի 350.000 դրամ, անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցումը կկազմի առավելագույնը 230.000 դրամ: Իսկ անասնաբույժին՝ յուրաքանչյուր ծրագրի մասով աշխատանքների իրականացման համար նվազագույն ամսական աշխատավարձի 20%-ի չափով՝ մեկ տարի ժամկետով: Զբաղվածության պետական գործակալության պետը նաև տեղեկացրել է, որ նախատեսված է իրականացնել «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 30 ծրագիր հանրապետության 9 մարզում: «Ծրագրի նպատակն է մարզերում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով մեղմել սոցիալական լարվածությունը, ինչպես նաև աջակցել համայնքներին»,- ասել է Մանգասարյանը, մեջբերում է Panorama.am-ը: Ըստ նրա՝ ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվելու է հանրապետության բարձր և սահմանամերձ բնակավայրերում: Մանգասարյանը նշել է, որ ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է: Մասնավորապես, նախատեսվում է գործազուրկներին վարձատրել մի շարք հասարակական աշխատանքների՝ օբյեկտների վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, ճանապարհների, մայթերի, այգիների բարեկարգման, պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման և մի շարք աշխատանքների համար: Մեկ աշխատանքային օրվա համար պետությունը գյուղացիներին կվճարի 5.000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում ՝ նպատակային սոցիալական վճարը: Շրագրի շրջանակում նախատեսված է իրականացնել 50 ծրագիր՝ 50 մլն դրամի սահմաններում: Ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը 1 միլիոն դրամ է: Ծրագրերի համար հատկացված գումարի չափը 45 մլն դրամ է: Ծրագրում կարող են ընդգրկվել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք: Առաջնահերթությունը տրվելու է աշխատաշուկայում անմրցունակ այն անձանց, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան կան սոցիալական նպաստ, ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս երեխա կամ հաշմանդամություն ունեցող անձ, ինչպես նաև վերադարձող միգրանտներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |