Բրյուսելի ահաբեկչությունից հետո «Զվարթնոց»-ում հսկողությունը խստացվել է![]() 23 մարտի 2016 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչություններից հետո «Զվարթնոց» օդանավակայանում չվերթների գրաֆիկի փոփոխություն չի եղել: Այս մասին մարտի 23-ին հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Հարցին, թե անվտանգության լրացուցիչ միջոցառումներ կիրառվու՞մ են օդանավակայանում, թե ոչ, Աբրահամյանը պատասխանել է, որ «Զվարթնոց»-ում անվտանգության աշխատակիցները միշտ էլ խիստ հսկողություն են իրականացնում. «Բնականաբար, յուրաքանչյուր նման դեպքից հետո ավելի աչալուրջ և զգոն ենք դառնում: Համենայնդեպս, խստացումներն այնպես են արվում, որ ուղևորներին հավելյալ անհարմարություններ չպատճառվեն»,- պարզաբանել է նա, գրում է «Ա1+»-ը: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հյատնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում: Կարդացեք նաև՝ Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություն կազմակերպած մահապարտների ինքնությունը պարզվել է Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |