Թուրքիայում հուսով են, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը նորից թեսթ դարձավ հայ-թուրքական հարաբերությունների համար, գրում է Today's Zaman թերթը: Թերթի կարծիքով, բանաձեւը հանդիսանում է հերթական փորձությունը երկու երկրների համար Իրաքից հետո: Պաշտոնական Անկարան նորից զգուշացնում է Վաշինգթոնին հարաբերությունների վատթարացման մասին բանաձեւի ընդունման դեպքում: «Մենք հուսով ենք, որ բանաձեւը չի հասնի նախագահին: Սակայն նույնիսկ եթե դա կատարվի, մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ը չեն ցուցադրի իրենց թուլությունը հայկական սփյուռքի առջեւ»,- հայտարարել է Թուրքիայի իշխող, Արդարության եւ զարգացման կուսակցության անդամ Ֆարուք Չելիկը, հավելելով, որ հակառակ դեպքում թուրք-ամերիկյան հարաբերությունները լուրջ սպառնալիքի կենթարկվեն: Իր հերթին, ընդդիմադիր, Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Ինալ Բաթուն ընդգծել է, որ «հայերը հաջողության չեն հասնի»: Այնուամենայնիվ, նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը հեռանում են իրենց ռազմավարական գործընկերջոջից:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---