Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կկարողանան թոշակի անցնել վաղաժամ23 մարտի 2016 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Կուտակային կենսաթոշակային համակարգը թույլ կտա մասնակիցներին վաղաժամ թոշակի անցնել հաշվին պահանջվող չափի գումար ունենալու դեպքում: Այդ մասին է հայտարարել ՀՀ կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Կարեն Հակոբյանը: «Եթե, այսօրվա հաշվարկներով, կուտակային հաշվեհամարին լինի 19.2 մլն դրամ, մասնակիցը 55 տարեկանում կկարողանա անցնել թոշակի: Ցուցանիշը կարող է փոխվել ժամանակի ընթացքում՝ կախված մինիմալ կենսաթոշակի դրույքի հետ», - ասել է նա, գրում է Arka գործակալությունը: Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված մասնակիցների թիվը փետրվարի վերջի դրությամբ հասնում է 140 հազարի, որից 65-70 հազարը պետական կառույցի աշխատողներ են, իսկ 70 հազարը` մասնավոր հատվածի աշխատողներ: 1974 թվականից հետո ծնված վարձու աշխատողների թիվը Հայաստանում կազմում է շուրջ 300 հազար, այսպիսով` ստացվում է, որ այս պահին ընդհանուր համակարգի շուրջ 50 տոկոսը ներգրավված է, նշել է Հակոբյանը, գրում է Panorama-ն: «216 հազար մարդ էլ ունի ոչ զրոյական հաշիվներ: Նրանք հիմնականում այն անձինք են, որոնք ամենասկզբում հատկացումներ են կատարել, բայց հետագայում դուրս են եկել համակարգից: Այսինքն` մոտ 60 հազար մարդ դուրս է եկել համակարգից, բայց նրանց հաշիվներում գումար կա և կառավարվում է»,- ասել է Հակոբյանը: ԿԲ ներկայացուցչի փոխանցմամբ՝ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերում ընդհանուր ակտիվները կազմում են 35.5 միլիարդ դրամ, որի 16.5 միլիարդը հատկացվել է մասնակցիների կողմից, նույնքան համաֆինասավորվել է պետության կողմից, իսկ 2.5 միլիարդի չափով ապահովվել է եկամուտ: Ֆոնդերի տարեկան եկամտաբերությունը կազմում է շուրջ 7 տոկոս: Ըստ նրա ՝ ակտիվների 66 տոկոսը ներդրված են ՀՀ դրամով, շուրջ 25 տոկոսը` ԱՄՆ դոլարով և 9 տոկոսը` եվրոյով: «Գումարները հիմնականում ներդրվել են բանկային ավանդների, բաժնետոմսերի, պետական պարտատոմսերի, կորպորացիաների կողմից թողարկված պարտատոմսերի, ինչպես նաև Apple, Google, Nestle, Toyota, Nisan, Sony, CocaCola և այլ ընկերությունների բաժնետոմսերի տեսքով, հայտնել է Հակոբյանը: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում |