Փասադենայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը24 մարտի 2016 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Փասադենայի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կոմիտեն ապրիլի 17-ին հրավիրում է համայնքին նշելու Հիշատակի զբոսայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի տեղադրման տարելիցը: 2015-ին Փասադենայում 1500 մարդ է մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարորղությանը, ինչպես նաև անմեղ զոհերին նվիրված հուշակոթողի բացմանը: Կոմիտեի անդամները կոչ են անում ապրիլի 17-ին միանալ ոգեկոչման արարողությանը: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում 2014-ի ապրիլի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի հիմնարկեքի արարողությունը: Փասադենայի Հիշատակի զբոսայգում տեղակայված հուշահամալիրն ավարտին հասցվեց 2015-ին: Հայոց ցեղասպանության հուշակոթողի ճարտարապետական նախագծման մրցույթում հաղթող է ճանաչվել Արվեստի կենտրոնի` դիզայնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդի նախագիծը: Մենարդի դիզայնի նախագծի առանձնահատկությունը հետևյալում է` քարե ավազանում կանգնեցված է եռոտանի կառույց, որի վերևի մասից երեք վայրկյանը մեկը ընկնում է մեկ արցունքի կաթիլ, որն էլ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներից յուրաքանչյուրի կյանքը. մեկ տարվա ընթացքում 1.5 միլիոն արցունք է թափվելու ավազան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |