Բրյուսելի ահաբեկչությունից տուժած տասնյակ մարդիկ կրիտիկական վիճակում են![]() 24 մարտի 2016 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժած տասնյակ մարդիկ կրիտիկական վիճակում են: Այդ մասին հայտարարել է Բելգիայի առողջապահության նախարար Մագգի դը Բլոկը: Ըստ վերջին տվյալների, 3 պայթյունի հետևանքով Բրյուսելում 31 մարդ է զոհվել, մոտ 300-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Տուժածները 40 երկրի քաղաքացիներ են: Հիվանդանոցներում մոտ 150 տուժած կա, 61-ի վիճակը ծանր է, 4-ը` կոմայում է և նրանց ինքնությունը դեռ չի պարզվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ Բելգիայի դատախազության, ահաբեկչական գործողությունները 4 անձ է իրականացրել, որոնցից մեկը փախուստի է դիմել: Ըստ Բելգիայի դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լևի, պայթուցիկը գործի է դրել 29-ամյա Բելգիայի քաղաքացի Բրահիմ Բաքրաուին: Մետրոյի «Մալբեկ» կայարանում պայթյունի պատասխանատվությունը դատախազությունը դրել է 27-ամյա Հալիդ Բաքրաուիի վրա, որը նույնպես Բելգիայի քաղաքացի է: Երկու եղբայրները հայտնի էին ոստիկանությանը և քրեական անցյալ ունեին: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ 2015-ի հունիսին ձերբակալել, իսկ հետո Բելգիա են արտահանձնել Բրահիմ Բաքրաուիին: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում: Ընթերցեք նաև. Բրյուսելի ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածի ինքնությունը դեռևս ճշտված չէ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |