Ղրղզստանի նախագահը չի մասնակցի Թաշքենդում ՇՀԿ գագաթնաժողովին սահմանին իրավիճակի պատճառով![]() 24 մարտի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է, որ չի մեկնի Տաշքենդ, որտեղ կայանալու է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նիստը, եթե իրավիճակը երկու երկրների սահմանին մնա թշնամական: Մարտի 22-ին պաշտոնական Բիշքեկը դիմել է ՀԱՊԿ-ին հանգուցալուծելու համար վեճն Ուզբեկստանի հետ սահմանին: Իրավիճակը երկու երկրների սահմանին սրվեց մարտի 18-ին, երբ ուզբեկական կողմը մոտ 40 զինծառայող և զրահատեխնիկա տեղակայեց ղրղզա-ուզբեկական սահմանի վիճելի հատվածում` Ջալալաբադի շրջանի Չալասարտ տարածքում: «Եթե իրավիճակը բարեկամական չլինի, ինչպե՞ս պետք է գնամ»,-ասել է Ատամբաևը` պատասխանելով լրագրողի հարցին: Նա հավելել է, որ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշում կայացնելիս ղեկավարվելու է «իր ժողովրդի և երկրի շահերով», հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՇՀԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Բելառուսը, Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը: Կազմակերպության նախագահությունը ՌԴ-ից անցել է Ուզբեկստանին: ՇՀԿ գագաթնաժողովը կայանալու է հունիսի 23-24-ին Տաշքենդում: Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանի երկարությունը 1,3 հազար կմ է, գործում է միայն մեկ անցակետ` «Ղըզըլ Կիյ», որը նախատեսված է ուզբեկական Սոխ և Շահիմարդին անկլավների բնակիչների համար: ԽՍՀՄ փլուզումից հետո ղրղզա-ուզբեկական պետսահմանի ամբողջ երկարության գրեթե մեկ քառորդը սահմանազատված չէ, ինչը մշտական բախումների պատճառ է հանդիսանում սահմանին: Վերջին 3 տարում տեղի է ունեցել մի քանի տասնյակ սահմանային միջադեպ զենքի կիրառմամբ: Երբ Ղրղզստանը 2015-ին անդամակցեց ԵՏՄ-ին, այդ երկրի պետական սահմանը դարձավ ԵՏՄ հարավային սահման: Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին իրավիճակի սրման պատճառով Բիշքեկ է գործուղվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |