Միջին աշխատավարձը 2016-ի հունվար-փետրվարին աճել է 2.2%-ով՝ կազմելով 135.000 դրամ![]() 24 մարտի 2016 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016-ի հունվար-փետրվարին կազմել է մոտ 178.000 դրամ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի մոտ 174.000 դրամի փոխարեն: Այսպիսով, միջին ամսական մաքուր աշխատավարձը 2016-ի հունվար-փետրվարին կազմել է մոտ 135.000 դրամ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի մոտ 132.000 դրամի փոխարեն (2.2% աճ): 2016-ի հունվար-փետրվարին պետական հատվածի աշխատողների միջին ամսական մաքուր անվանական աշխատավարձը կազմել է մոտ 117.000, ինչը 2015-ի նույն ամիսների համեմատ 0.4%-ով պակաս է, իսկ ոչ պետական հատվածինը՝ 159.000 դրամ՝ աճելով 5.4%-ով: 2015-ին Հայաստանում միջին աշխատավարձը 2014-ի համեմատ 7.7%-ով աճել է ու կազմել ավելի քան 139.000 դրամ: ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 135.000 դրամ (մաքուր աշխատավարձ) 2016-ի հունվարի դրությամբ: 2015-ի հունվարին ընդհանուր միջին աշխատավարձը կազմել էր 131.000 դրամ (4.000-ով աճել է), 2014-ի հունվարի դրությամբ՝ 117.000 դրամ: Ընդ որում, 2016-ի հունվարի դրությամբ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 122.000 դրամ, ոչ պետական՝ 153.000 դրամ: Համեմատության համար՝ 2015-ի հունվարին պետական հատվածում միջին աշխատավարձը 117.000 դրամ էր, ոչ պետականը՝ 150.000 դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |