Տոպալով. Արոնյանի հետ խաղում արժանի չէի նույնիսկ ոչ ոքիի![]() 24 մարտի 2016 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովը Հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանի հետ ոչ ոքիից հետո հայտարարել է, որ արդյունքի արժանի խաղ չի դրսևորել: «Այսպիսի խաղով ես պարտության էի արժանի, սակայն Լևոնը, կարծում եմ, լավագույն խաղավիճակում չէր, ու մի քանի տարօրինակ քայլ կատարեց», - նշել է նա «Ռ-Սպորտ»-ի հետ զրույցում: Արոնյանը ևս դժգոհել է իր խաղից. «Դիրքը ինձ դուր էր գալիս, ես համոզված էի, որ առավելություն ունեմ: Իսկ հետո ինչ-որ խավարում տեղի ունեցավ», - նշել է Արոնյանը, մանրամասնելով, որ կարծել է, թե վերցնում է հակառակորդի զինվորին, սակայն չի հաշվարկել վերջինիս՝ նավակով խաղալու հնարավորությունը: «Դրանից հետո ես ջղայնությունից սկսեցի բացարձակ հիմար քայլեր կատարել», - ընդգծել է հայ շախմատիստը: «Ես վատ եմ խաղացել: Եթե շարունակեմ նույն կերպ խաղալ, ինձ ոչինչ չի սպասում: Հավաքվել է պետք», - նշել է նա: 2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |