ՍՏԵՂԾԵԼՈՎ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ` ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՁԳՏՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում զինված ուժերին օգնության հիմանդրամի ստեղծումը Լեռնային Ղարաբաղում գնահատում են որպես պաշտոնական Բաքվի` Ադրբեջանի հասարակության ուշադրությունը ղարաբաղյան խնդրի վրա կենտրոնացնելու փորձ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԼՂ-ի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա կարծիքով, այսօր Ադրբեջանի հասարակությունն այլեւս չի ընկալում ղարաբաղյան խնդիրը որպես առաջնային: «Չեմ կարծում, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանին անհրաժեշտ է ստեղծել նման հիմնադրամ», - նշել է Աթանեսյանը: Ուղղակի, հասարակության ուշադրության հրավիրումը ղարաբաղյան հարցին, հնարավոր է, կապահովի Ադրբեջանի ներկայիս ղեկավարությանը բավականին մեծ քանակությամբ ձայներ` 2003թ. կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---