Ահաբեկիչները ծրագրում էին ատոմակայան պայթեցնել Բելգիայում![]() 24 մարտի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում ահաբեկիչների հիմնական թիրախը պետք է լինեին ատոմակայանները, ոչ թե հասարակական տրանսպորտը, գրում է La Derniere Heure-ը: Ինչպես գրում է պարբերականը, Փարիզի ահաբեկչությունների հավանական կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունը ստիպել է ահաբեկիչներին շտապել և փոխել սկզբնական պլանները: Ըստ պարբերականի, Հալիդ և Բրահիմ Բաքրաուիները, որոնք ահաբեկչական գործողություններ իրականացրեցին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, տեսախցիկ էին տեղադրել ատոմային ծրագրի հետազոտման ու զարգացման ղեկավարի տան դիմաց և հետևում էին նրան, գրում է Gazeta.ru-ն: Ավելի վաղ Բելգիայի դատախազ Ֆրեդերիկ վան Լևը հայտարարել էր, որ Սկարբեկ կոմունայում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 15 կգ պայթուցիկ: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում: Ընթերցեք նաև. Բելգիայի ոստիկանությունը որոնում է մահապարտ ահաբեկիչների ևս մեկ հանցակցի Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |