ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդների թիվը գնալով նվազում է. 2015-ին 845 դեպք՝ նախորդ տարվա 1046-ի դիմաց![]() 24 մարտի 2016 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Մարտի 24-ը 1993-ից ամբողջ աշխարհում նշվում է իբրև տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Այդ առիթով մարտի 24-ին լրագրողներին հայտնել է ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանը՝ նշելով, որ Հայաստանում վերջին 15 տարիներին տուբերկուլոզի դեմ ակտիվ պայքար է ընթանում, և շուտով կմեկնարկի ազգային ծրագրի երրորդ փուլը: «Երրորդ ծրագիրը ոչ թե տուբերկուլոզի դեմ պարզապես պայքար է, այլ կառավարման ծրագիր է, որով ուզում ենք ցույց տալ, որ ՀՀ-ում արդեն կարողանում ենք այս հիվանդությունը կառավարել: Մեր ամբողջ աշխատանքը վերջին տարիներին իր արդյունքը տվել է, ինչը ոչ միայն մեր գնահատականն է, այլ նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության»,- ասել է նա, գրում է Tert.am-ը: Փոխնախարարն ընդգծել է, որ ՀՀ-ում տուբերկուլոզի ծառայությունը ամբողջովին պետպատվերի շրջանակում է՝ և՛ ամբուլատոր, և՛ ստացիոնար օղակներում: ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տվյալներով՝ 2007-ից տուբերկուլոզով հիվանդացությունն ու մահացությունը նվազում է ու արդեն 2.5 անգամ նվազում է արձանագրվել: «Մահացության ցուցանիշը երեք անգամ նվազել է 2007-ի համեմատ: Ինչ վերաբերում է նոր դեպքերին, ապա 2015-ին առաջնակի հիվանդների թիվը կազմել է 845 դեպք, 2014-ի՝ 1046-ի փոխարեն: 2015-ին մահացությունների թիվը կազմել է 42: Ըստ մարզերի տուբերկուլոզի տարածվածությունը գրեթե հավասար է, լուրջ բարձրացումներ չունենք որևէ մարզում: Հաշվի առնելով, որ ՀՀ-ի բնակչության շուրջ կեսն ապրում է Երևանում, բնականաբար այստեղ ավելի բարձր է, այնուհետև գալիս է Շիրակը, Արմավիրը ու Կոտայքը»,- տեղեկացրել է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Արմեն Հայրապետյանը: Նա նաև նշել է, որ տղամարդիկ 3 անգամ ավելի շատ են հիվանդանում տուբերկուլոզյով, քան կանայք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |