Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդերի դիրքերին Իրաքի հյուսիսում24 մարտի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի օդուժը հերթական ավիահարվածներն է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին Իրաքի հյուսիսում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Anadolu-ի վրա հղումով: Ըստ գործակալության ռազմական աղբյուրի հաղորդագրության, ավիահարվածները հասցվել են քուրդ զինյալների դիրքերին Հաքուրկ, Հաֆթանին, Ավաշին և Բասյան շրջաններում: Բացահայտված 11 թիրախը ոչնչացվել է: Մարտի 14-ին հյուսիսային Իրաքում օդային գործողության արդյունքում ոչնչացվել է ՔԱԿ 45 անդամ: Մարտի 14-ին գլխավոր շտաբը հայտնել էր, որ թուրքական օդուժի գործողությանն Իրաքում մասնակցում է F-16 9 ինքնաթիռ և 2 F-4, որոնք ոչնչացրել են ՔԱԿ 18 թիրախ: Ավիագործողությունն անցկացվել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Թուրքիայի ռազմական ավիացիան բազմիցս է հարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ նախորդ տարվա հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից 2 ժամ անց Թուրքիան ավիացիոն գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքի Հաֆթանին շրջանում, որը տևել է մեկ ժամ: «Գրոհի թիրախում էր 60-70 անդամ ունեցող խումբը, այդ թվում ՔԱԿ անդամներ»,-ասվում էր գլխավոր շտաբի հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |