Սևանում ձուկ աճեցնել պատրաստվող ընկերությունը հարկային արտոնություն է ստացել![]() 24 մարտի 2016 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գործադիրի որոշմամբ՝ «Սևան Ակվա» ՓԲԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: «Սևան Ակվա» ընկերությունը պատրաստվում է Սևան լճում տեղադրվելիք ցանցերի մեջ ձուկ աճեցնել: Ընկերությունը ավելի քան 1 միլիարդ դրամի ապրանքներ է ներկրելու: Արտոնություն տրամադրելու գործադիրի որոշման նախագծում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նախնական արժեքները: Նշվում է, որ «Սևան Ակվա» ՓԲԸ-ն հանդիսանում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված օղակներից մեկը, որն իրականացնում է ապրանքային ձկան աճեցում Սևանա լճում տեղակայվող տնտեսություններում: Համալիր ծրագրի համաձայն ընկերությունը մանրաձուկը ձեռք է բերում ծրագրի շրջանակում ստեղծված «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան գործարանից, իսկ ապրանքային ձուկն ամբողջությամբ վաճառվում է «Սևանի իշխան» ՓԲԸ-ին, որն էլ վերամշակման գործարանի միջոցով այն վերամշակում է և իրականացնում է վաճառքն ու արտահանումը: 2016-ին Սևանա լճում կտեղակայվի մեկ ձկնաբուծական տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակնից: Ձկները կկերակրվեն եվրոպական արտադրության բարձրորակ ձկան կերով: Ընդհանուր առմամբ Սևանա լճում տեղակայված մեկ ձկնաբուծական տնտեսությունը նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում, որի արդյունքում կարող է արտադրել տարեկան մոտ 685 տոննա ձկնամթերք, որի հասույթը կկազմի մոտ 2 մլրդ 400 մլն. դրամ: «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է հիմնել և Սևանա լճում տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն, որտեղ առաջիկա 10 տարիների ընթացքում կաճեցվեն ձկան Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ: Նախագծում ընդգծվում է, թե հաշվի առնելով, որ ներմուծվող տեխնոլոգիաները և սարքավորումները տեղադրվելու են անմիջապես Սևանա լճի մեջ, և դրանք նախատեսված են Սևանի էնդեմիկ ձկնատեսակների աճեցման համար, հետևաբար անհրաժեշտ է որպեսզի այդ տեխնոլոգիաները և սարքավորումները լինեն էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |