ՀՀ-ում ճառագայթային բուժման կենտրոն կստեղծվի![]() 24 մարտի 2016 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունը մարտի 24-ի նիստում ընդունել է «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ ստեղծելու մասին» որոշում, որը կնպաստի չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության, որակի և մատչելիության բարելավմանը: Ըստ հիմնավորման՝ ճառագայթային բուժումը հանդիսանում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել տարածված և ծախսարդյունավետ մեթոդներից մեկը և կիրառվում է ինչպես քաղցկեղի մոնո, այնպես էլ համակցված բուժման նպատակով: Ճառագայթային բուժումն ապահովում է նվազագույն ընթացիկ ծախսերի իրականացմամբ առավելագույն բուժման արդյունք և ցուցված է չարորակ նորագոյացություններով հիվանդների մինչև 50%-ին: Ներկայում ճառագայթային բուժման ծառայություններ են մատուցվում Երևանում` ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերում: Սակայն, Կառավարության որոշման մեր նշվում է, որ առկա ճառագայթային բուժման սարքավորումների մեծ մասն ունի 10 և ավելի տարվա մաշվածություն, ինչը բացասական է անդրադառնում բուժման արդյունավետության վրա: Այսպիով՝ նախատեսվում է հիմնել ճառագայթային բուժման կենտրոն, որն էապես կբարելավի չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետությունը, որակը և մատչելիությունը: Ներկայում ավարտին են մոտենում ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն կառուցման շինարարական աշխատանքները, այնուհետև կենտրոնը կհագեցվի ժամանակակից բուժական և ախտորոշիչ սարքավորումներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |