ԼՂՀ ՊՆ. Ապատեղեկատվություն տարածելով` Բաքուն հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար![]() 24 մարտի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Մարտի 24-ին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, տեղեկություն են տարածել թե իբր հայերը Նովռուզի նախօրեին և տոնական օրերին խոշոր տրամաչափի գնդացիրներով և ականանետերով զգալիորեն բարձրացրել են լարվածության աստիճանն առաջնագծում և կրակ են բացել սահմանամերձ գյուղերի ու քաղաքացիական անձանց ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում: Ինչ վերաբերում է մարտի 19-ին և 20-ին ադրբեջանական բանակում արձանագրված վիրավորման դեպքերին, ապա ՊԲ-ն դրանց հետ առնչություն չունի: Նշվում է, որ դեպքի պատճառները պետք է փնտրել ադրբեջանական բանակում, որտեղ տիրում է ամենաթողության մթնոլորտ և ոչ կանոնադրային հարաբերություններ: Ադրբեջանակնա լրատվամիջոցները հաղորդագրություն են տարածել, որտեղ ասվում է, թե «թշնամու գնդակոծության հետևանքով վիրավորում է ստացել ադրբեջանական բանակի 2 ժամկետային զինծառայող: Զինծառայողներ Ասադ Ռուստամովին, որը վիրավորվել է մարտի 19-ին, և Նիջաթ Հուսեյնովին, որը վիրավորվել է մարտի 20-ին, բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքին վտանգտ չի սպառնում»: «Ինչպես ցույց է տվել հակամարտության կարգավորման ավելի քան 20-ամյա պատմությունը, ադրբեջանական կողմն է պետական կարևորություն ունեցող տոների, կարևոր հանդիպումների նախօրեին գնում շփման գծում իրավիճակի սրման: Ավելին, նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար», - ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ: Մարտի 23-ին և լույս 24-ի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): Մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ), հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին` մարտի 19-ին և 20-ին, ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |