Սարալանջում բետոնե պատի փլուզման դեպքով նյութեր են նախապատրաստվում![]() 24 մարտի 2016 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածի փլուզման դեպքով ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում, այնուհետև որոշվելու է դրա հետագա ընթացքը», - տեղեկացրեցին ոստիկանությունից: Մարտի 16-ին Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15 մետր երկարությամբ և 8 մետր բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա, նկատվել են մոտ 5 մետր երկարությամբ և մոտ 0.7 սմ լայնությամբ ճաքեր: Արտակարգ իրավիճակների նախարարը, փրկարար ծառայության տնօրենը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ժամանել էին դեպքի վայր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |