Արոնյանը պարտվել է Սվիդլերին Հավակնորդների մրցաշարի հերթական փուլում25 մարտի 2016 - 00:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող շախմատի Հավակնորդների մրցաշարի 11-րդ փուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվել է Պյոտր Սվիդլերին: Փուլի արդյունքներով Արոնյանը կիսում է 4-6-րդ տեղերը՝ 5,5 միավոր հավաքելեվ և մեկ միավորով հետ է մնում առաջատարներ Ֆաբիո Կարուանայից և Վիշվանաթան Անանդից: Սերգեյ Կարյակինը ունի 6 միավոր: Հայ շախմատիստը 10 տուրում 7 ոչ ոքի է խաղացել, երկու անգամ հաղթել է (Տոպալովին ու Նակամուրային) և երկու պարտություն կրել (Անանդից, Սվիդլերից): Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 փուլով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: 2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Կարդացեք նաև. Տոպալով. Արոնյանի հետ խաղում արժանի չէի նույնիսկ ոչ ոքիի Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է OVIO-ի Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում |