Ռուսաստանը Հայաստանի համար գլխավոր ռազմավարական երաշխիքն է 2 փետրվարի 2007 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Կովկասում շատ խոցելի տեղում է գտնվում. այնպիսի ժողովուրդների եւ պետությունների շրջապատում, որոնք տարբեր ձեւով են վերաբերվում Հայաստանին եւ հայերին: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ Երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հարցով Պետդումայի հանձնաժողովի անդամ Կոնստատին Զատուլինը: Նրա խոսքերով, առաջին հերթին, Հայաստանը Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերություններ ունի: «Այսօր իրականացվում է նրա փաստացի շրջափակումը Թուրքիայի կողմից: Հայերն ամբողջ աշխարհում պայքարում են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իսկ Թուրքիան ամեն կերպ փորձում է դրան խոչընդոտել: Թուրքիայում չափազանց ոչ միանշանակ են վերաբերվում նման տիպի ճանաչմանը: Վերջերս տեղի ունեցավ հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայում, որը հենց հանդես էր գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Քանի Թուրքիան նախապատրաստվում էր մտնել Եվրոպական միություն, փաստորեն Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն խոչընդոտվում էր, այլեւ հետապնդվում էր Թուրքիայի կողմից` որպես քրեական հանցագործություն»,- գրում է Զատուլինը:ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը վստահ է, որ բոլոր այս հարցերում Հայաստանի դիրքերը կթուլանային, եթե նա Ռուսաստանի կողմից աջակցություն չստանար: Ռուսաստանը փաստորեն հանդիսանում է Հայաստանի համար գլխավոր ռտազմավարական երաշխիքը: «Հենց այդ պատճառով էլ Հայաստանը մտել է ՀԱՊԿ, նրա համար դա կենսական անհրաժեշտություն է: Նա միակ անդրկովկասյան երկիրն է, որի հետ ՌԴ-ն ոչ միայն ԱՊՀ շրջանակներում է համագործակցում է, այլեւ ռազմա-քաղաքական միություն ունի եւ հենց այդ պատճառով է Ռուսաստանը նրան մեծ աջակցություն ցուցաբերում: Հայաստանում ռուս զինվորականներ են գտնվում, պաշտոնապես գործում է ռուսասկան ռազմակայան: Ռուսները Հայաստանին ՀՕՊ միջոցներ է տրամադրել, որոնք նա ոչ մեկին չի տրամադրում բացի ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, մասնավորապես C-300 համակարգը: Միեւնույն ժամանակ, Հայաստանը գտնվում է խոցելի վիճակում, եւ նա ամեն հնարավորություն է փնտրում աշխարհում իր միջազգային վարկանիշի եւ կշռի մեծացման համար: Բնական է, որ չնայած հայ-ռուսասկան հարաբերություններին եւ դրանց զուգահեռ, Հայաստանը փորձում է հատկապես սերտ հարաբերություններ ստեղծել Միացյալ Նահանգների եւ այլ արեւմտյան երկրների հետ»,- ընդգծել է Զատուլինը, հաղորդում է Կրեմլ.org-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |