ԵՄ-ն առաջարկում է բանտարկել Աֆրիկայում եւ Բալկաններում տեղի ունեցած ցեղասպանությունների հերքման համար 2 փետրվարի 2007 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության քաղաքացիները կարող են երեք տարվա ազատազրկման դատապարտվել Հալոքոստի, ինչպես նաեւ վերջին երկու տասնամյակներում Աֆրիկայում եւ Բալկաններում ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանությունների հերքման համար: Այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել այս տարի ԵՄ-ում նախագահող Գերմանիան: Օրինագիծը, միավորված Եվրոպայի կողմից ընդունման դեպքում, ուժի մեջ կմտնի 2007 թվականի գարնանը: Փաստաթղթի տեքստում նշված է, որ ԵՄ յուրաքանչյուր անդամ-պետություն «բոլոր միջոցներին կդիմի մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության կամ ռազմական հանցագործության հանրային արդարացման կամ հերքման համար պատժելու համար»:Օրենքը, մասնավորապես, պետք է հարձակումներից պաշտպանի Միջազգային քրեական դատարանին, որը հետաքննում է աֆրիկյան մայրցամաքում հակամարտությունների եւ քաղաքացիական կռիվների ընթացքում կատարված հանցագործությունները, ինչպես նաեւ նախկին Հարավսլավիայի տարածքում 1990-ականների սկսզբում բնակված էթնիկ խմբավորումների ցեղասպանությունների փաստերը: Իրավապաշտպանները խստորեն դեմ են հանդես եկել Եվրամիության նման նախաձեռնությանը: Նրանց խոսքերով, «հասկանալի չէ` ով է «գրելու» պատմությունը. պատմաբան-մասնագետները թե դատավորները»: Հիշեցնենք, որ 2006 թվականի վերջում Ֆրանսիայի խորհրդարանը օրենք է ընդունել, ըստ որի Թուրքիայի կողմից Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանության հերքման համար խոշոր տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում է նախատեսվում: Բացի այդ, այս կապակցությամբ արժի հիշեցնել նաեւ հայտնի պատմությունը կապված բրիտանացի գրող Դեւիդ Իրվինգի հետ, որին դատապարտեցին Ավստրալիայում Հոլոքոստի հերքման համար: Նրան դատապարտեցին երեք տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ դատարանը կրճատեց բանտարկության ժամկետը մինչեւ մեկ տարի եւ բաց թողեց բրիտանացուն, քանի որ նա արդեն այդքան ժամանակ գտնվում էր բանտում, գրում է Lenta.ru-ն` հղում կատարելով The Daily Telegraphy վրա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |