ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի![]() 25 մարտի 2016 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողը մեջբերում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթներից ԵԱՀԿ ՄԽ ապակառուցողական գործունեության վերաբերյալ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն անվանել է ապակառուցողական: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը»,-հարցրել է հայ լրագրողը: Զախարովան պատասխանել է, թե անհրաժեշտ է հստակեցնել, թե կոնկրետ որ համանախագահների մասին է խոսքը: «Դուք պետք է ճշտեք ադրբեջանական կողմից, թե կոնկրետ որ համանախագահների մասին է խոսքը: Մեր հասցեին մենք այդ հայտարարությունն ընդունել չենք կարող: Տարիներ շարունակ մենք ապացուցել ենք, որ մեր նպատակները բարեխիղճ են և անկեղծ: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծվի»: Ավելի վաղ, անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարություններին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ»: «Իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ միայն համանախագահներին, այլև առնվազն ԵԱՀԿ-ում ներկայում և նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ընդհանրապես բոլոր երկրներին և կառույցներին, որոնք սատարել և սատարում են այդ առաջարկ,-ասել է նախարարը: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին նպատակը Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է: «Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար: Մեկ տարի առաջ հունվար ամսին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացուցիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը», - ասել է Ուորլիքը: Ընթերցեք նաև. Նալբանդյան. Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |