ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. Կարևորվել է Թբիլիսիի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ ջանքերին25 մարտի 2016 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ հիմնախնդրի լուծման գործընթացում Վրաստանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին կարևոր է: Այս մասին մարտի 25-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Երևանում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Նրան կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նախքան լրատվամիջոցների հետ հանդիպումը, կայացել է Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները: Վրաստանի արտգործնախարարն մարտի 25-ի առավոտյան այցելել է նաև Ծիծեռնակաբերդ: «Ես գործընկերոջս տեղեկացրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: Այս առումով կարևոր է Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- ասել է ԱԳ նախարարը: Միխեիլ Ջանելիձեի խոսքով, տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով, գրում է Panorama.am-ը: Նալմանդյանը նշել է, որ տարիների ընթացքում մեր երկու հարևան պետության կառավարությունների միջև ավանդաբար ձևավորվել են սերտ հարաբերություններ: ՀՀ ԱԳ նախարարը նկատել է նար, որ հայ-վրացական հարաբերությունները բարիդրացիական են: «Մենք կողք կողքի ապրում ենք հազարավոր տարիներ: Սա փոխադարձ հարգանքի վրա հիմնված ու ժամանակով ստուգված բարեկամություն է: Հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ընդլայնվել մեր երկու երկրների միջև՝ ունենալով նաև այնպիսի կապող օղակ ինչպիսին վիրահայությունն է»,- հավելել է Նալբանդյանը, գրում է Tert.am-ը:: Արտգործնախարարն ասել է, որ Հայաստանի ու Վրաստանի միջև չկան խնդիրներ, հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծումներ չեն գտնի: «Քիչ առաջ ավարտեցինք մեր բանակցությունները, որոնց ժամանակ քննարկեցինք մեր երկրների ղեկավարներ միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: Մեր երկրների միջև հարկային գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող ութ տասնյակից ավելի համաձայնագրերը, երկուստեք շահագրգռվածությունը, պատրաստակամությունը, լավ հիմք են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Պայմանավորվեցինք առավել ակտիվացնել երկու ԱԳ նախարարությունների միջև պայմանավորվածությունները»,- տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարը՝ նշելով, որ քննարկվել են նաև էներգետիկ, տրանսպորտային, ֆինանսական հարցեր: Մտքեր են փոխանակվել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շուրջ, որոնց վերաբերյալ անդրադարձ կլինի նաև պարոն Ջանելիձեի հետ վարչապետի հետ հանդիպմանը: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է Վրաստանի հետ գործակցել Վրաստանում Հայաստանի ժառանգության պահպանության առումով: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |