Սիրիական բանակն ազատագրել է ԻՊ գրոհայիններից Պալմիրայի շրջակա բարձունքները25 մարտի 2016 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի բանակն ազատագրել է Պալմիրայի մոտ գտնվող Սիրիատել բարձունքը` «Իսլամական պետության» գրոհայիններից քաղաքի ազատագրման գործողության շրջանակում, հայտնում է SANA գործակալությունը: Սիրիատել բարձունքը կրոնական ուխտագնացության վայր է ամբողջ աշխարհի դրուզների համար, այնտեղ պահպանվել է դրուզերի էմիր Ֆահր ադ Դին Երկրորդի (1572 - 1635) ամրոցը: Associated Press-ը հայտնում է, որ սիրիացի զինծառայողներին հաջողվել է մի քանի բարձունք ազատագրել Պալմիրայի արվարձաններում: Ըստ գործակալության, այժմ ծանր մարտեր են ընթանում քաղաքի ծայրամասերում` հրետանու կիրառությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան մարտի 24-ին ողջունել է Պալմիրայի մի մասի ազատագրումը, հայտնում է ԻՆտերֆաքսը: «Մի ամբողջ տարի Պալմիրան ամբողջ աշխահի համար Մերձավոր Արևելքը համակած մշակույթի ավերածության խորհրդանիշ էր: Հուշարձանների պայթեցումն ու գանձերի թալանը արժանացան համաշխարհային հանրության միահամուռ պախարակման»,-ասել է նա: Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականապատել էին Պալմիրայի հռոմեական դարաշրջանի ամֆիթատրոնը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Սիրիայում գտնվող հնագույն Պալմիրայի գլխավոր հուշակոթողը` Հաղթակամարը: Հաղթական կամաըը Պալմիրայի այցեքարտն է համարվում: Այն դասվում է մ.թ.ա II դարին: Հաղթակամարը գտնվում էր անտիկ քաղաքի գլխավոր առևտրային փողոցի սկզբնամասում: Օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները պայթեցրեցին Բելի տաճարը, որը համարվում էր հին քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը: Սեպտեմբերին նրանք երեք դամբարան պայթեցրին հնագույն Պալմիրայում: Շինությունները կառուցվել էին մ.թ.ա. 103-ից՝ 44 թվականներին, դրանց թվում էր նաև Էլաբելի աշտարակ-դամբարանը: Ընթերցեք նաև. Սիրիական զորքերն ազատագրել են Պալմիրայի արևմտյան մասը Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |