Ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել Մոսկվայի ցուցահանդեսում ԼՂ տաղավարի աշխատանքը25 մարտի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մարտի 24-ին կայացած զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղի տաղավարի աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամը: Հիմնադրամի աջակցությամբ 17 ընկերություն մեկ միասնական տաղավարով մարտի 23-26-ը Հայաստանի և ԼՂՀ զբոսաշրջային գրավչությունները ներկայացնում են Մոսկվայում տեղի ունեցող MITT’2016 զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսում: «Ցուցահանդեսի մեկնարկին Ադրբեջանի պատվիրակությունն այդ երկրի դեսպանատան հետ միասին փորձել է խոչընդոտել Արցախյան ընկերությունների մասնակցությունը, նրանց ներկայացրած զբոսաշրջային պրոդուկտների ցուցադրությունը: Սակայն նույն պահին հայկական պատվիրակությունը հարթել է բոլոր խնդիրները, և հայկական ու արցախյան ընկերությունները հաջողությամբ շարունակում են ցուցադրությունը՝ ավելի մեծ ուշադրություն գրավելով մեր տաղավարի նկատմամբ»,-պարզաբանել է Հայաստանի զարգացման հիմնադրամը: Նշվել է, որ ադրբեջանական մամուլը կեղծ լուրեր է տարածել, թե իբր Արցախյան տաղավարն ապամոնտաժվել է այն դեպքում, երբ ի սկզբանե նախատեսված է եղել հայաստանյան և արցախյան ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին՝ մեկ միասնական տաղավարով: Նշված է նաև, որ հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների և մասնակիցների շրջանում։ Տաղավարի մոտ մշտապես հերթեր են գոյանում։ Մարտի 24-ին սկսվել է նաև հայկական գինու համտես: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |