Քերի. Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են վերադառնալ նորմալ երկխոսության25 մարտի 2016 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ նորմալ երկխոսության Ռուսաստանի հետ և առաջընթաց այդ ուղղությամբ կա: Այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է BBC-ին ՏԱՍՍ-ի վրա հղումով: Քերին ժամանել է Մոսկվա մարտի 23-ին, 24-ին տեղի է ունեցել նրա հանդիպումը ՌԴ նախագահ Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ըստ Քերիի, օրակարգի գլխավոր թեմաներն են եղել Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները, հակազդեցությունը ծայրահեղականությանը, ինչպես նաև ԱՄՆ և ՌԴ ջանքերի միավորումը այդ խնդիրների հաջող լուծման համար: «Ռուս ժողովրդի համար շատ ավելի լավ կլինի, եթե մենք կարողանանք խաղաղության հասնել Ուկրաինայում և Սիրիայում: Դա որոշ չափով կթարմացնի ԱՄՆ և ՌԴ հարաբերությունները, որպեսզի մենք կարողանանք միասին աշխատել ցանկացած մարտահրավերի դեպքում»,-ասել է Քերին: Ըստ նրա, ԱՄՆ և ՌԴ կողմից ընդհանուր ըմբռնումը Սիրիայի հարցով թույլ կտա խուսափել նոր ահաբեկչական գործողություններից: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում: Քերին հերթական անգամ կոչ է արել ՌԴ իշխանություններին ճնշում գործադրել Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների կողմնակիցների վրա, որպեսզի նրանք կատարեն Մինսկի պայմանավորվածությունները: Ըստ նրա, «կա գործողությունների ցանկ, որոնք անջատողականները պետք է անեն, կարծում ենք, որ Ռուսաստանը կարող է ազդել դրանց կատարման վրա»: Մարտի 24-ին Քերին մեկնել է Բրյուսել` բանակցելու Եվրահանձնաժողովի ղեկավարության հետ հակաահաբեկչության և ՌԴ այցի արդյունքների մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |