Սերբիան մերժել է Կոսովոյի կարգավիճակի որոշման վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը 3 փետրվարի 2007 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը մերժել է Կոսովոյի կարգավիճակի որոշման վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը: ՄԱԿ-ի ծրագիրը «հնարավորություն է բացում Կոսովոյի անկախության համար», որը Սերբիան «երբեք չի ընդունի», հայտարարել է Բ. Տադիչը պաշտոնական հայտարարության մեջ` տարածված Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտի Ախտիսաարիի հետ հանդիպման արդյունքներից հետո: «Ստիպողական անկախությունը քաղաքական եւ իրավաբանական վտանգավոր նախադեպ կներկայացնի»,- նշվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ այսօր Մ. Ախտիսաարին Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարներին ներկայացրել է Սերբիայի ինքնավար մարզի ապագա կարգավիճակի վերաբերյալ ծրագիրը: Դեռեւս ծրագրի տեքստը չի հրապարակվել, սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն ծրագիրը ներառում է Կոսովոյում բազմազգ կառավարություն կազմելու առաջարկ, որը «ժողովրդական իշխանություն կիրականացնի օրենքի տառին համապատսխան»:Ընդ որում, փաստաթղթում չի հիշատակվում «անկախություն» տերմինը: Նաեւ ծրագրում ներառված են մարզի սեփական սահմանադրությունը եւ նրան «բանակցություններ վարելու եւ միջազգային համաձայնագրեր կնքելու, այդ թվում միջազգային կազմակերպություններում անդամակցելու իրավունք» տրամադրելու հանձնարարականներ: Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղակատվություն էր հայտնվել, որ Սերբիան կարող է վերջ տալ դիվանագիտական հարաբերություններին այն երկրների հետ, որոնք ճանաչում են Կոսովոյի անկախությունը: Կոսովոն դեռ մնում է Սերբիայի կազմում, սակայն 1999 թվականից ի վեր, Հարավսլավիայում ռազմական գործողությունների ավարտվելուց հետո, մարզը ղեկավարվում է ՄԱԿ-ի վարչակազմի կողմից: Ալբանացիները, որ այժմ կազմում են Կոսովոյի բնակչության 90 տոկոսը, հուսով են, որ բանակցությունների արդյունքում մարզը լիակատար անկախություն կստանա Սերբիայից, հաղորդում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |