Թուրք-քրդական բախումներ՝ Հաքքարի և Շըրնաք նահանգներում. Կան զոհեր![]() 26 մարտի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի և Շըրնաք նահանգներում շարունակվում են ուժային օպերացիաները՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայիններին վնասազերծելու, հենակետերը ոչնչացնելու նպատակով: Մարտի 13-ից սկսված ռազմագործողություններին մասնակցում են Թուրքիայի ոստիկանության հատուկջոկատայինների ստորաբաժանումները: Բախումների հետևանքով Հաքքարիի Յուքսեքովա շրջանում սպանվել է մեկ ոստիկան, ևս մեկը՝ վիրավորվել: Հաթայում քուրդ զինյալները տվել են երկու զոհ, Sondakika.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Իսկ Շըրնաքի կենտրոնում ծավալված մարտերի ժամանակ թուրք ուժայինները տվել են մեկ զոհ: Զոհերի և վիրավորների մասին նշյալ տեղեկությունները պաշտոնապես հաստատվել են երկրի զինուժի գլխավոր շտաբի կողմից: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 1000 քուրդ գրոհային, սպանվել է մոտ 300 զինվորական և ոստիկան: Քրդերը պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |