Պուտինի խոսնակը պարզաբանել է, թե ինչն է խանգարում ԼՂ հակամարտության կարգավորմանը![]() 28 մարտի 2016 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Զվեզդա»-ն: Միևնույն ժամանակ, նշել է նա, դեռևս իրավիճակը չի շտկվել: Սակայն Պեսկովը հույս է հայտնել, որ գործընթացը տեղում չի դոփի: «Դեռ պարծենալու բան չունենք, սակայն միակ ելքն այն է, որ «հնգյակը» (ԵԱՀԿ ՄԽ) բարենպաստ պայմաններ ստեղծի և Երևանի, և Բաքվի համար»,-ասել է նա: Պեսկովը շեշտել է, որ իրավիճակի կարգավորմանը պարբերաբար խոչընդոտում են հակամարտության կողմերից մեկի հայտարարություններn անվերապահ դիրքորոշման, ինչպես նաև իրավիճակը հանգուցալուծելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասին: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի: ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողը մեջբերում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթներից ԵԱՀԿ ՄԽ ապակառուցողական գործունեության վերաբերյալ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն անվանել է ապակառուցողական: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը»,-հարցրել է հայ լրագրողը: Զախարովան պատասխանել է, թե անհրաժեշտ է հստակեցնել, թե կոնկրետ որ համանախագահների մասին է խոսքը: «Դուք պետք է ճշտեք ադրբեջանական կողմից, թե կոնկրետ որ համանախագահների մասին է խոսքը: Մեր հասցեին մենք այդ հայտարարությունն ընդունել չենք կարող: Տարիներ շարունակ մենք ապացուցել ենք, որ մեր նպատակները բարեխիղճ են և անկեղծ: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծվի»: Ավելի վաղ, անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարություններին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ»: «Իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ միայն համանախագահներին, այլև առնվազն ԵԱՀԿ-ում ներկայում և նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ընդհանրապես բոլոր երկրներին և կառույցներին, որոնք սատարել և սատարում են այդ առաջարկ,-ասել է նախարարը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |