Իտալիան պատրաստ է օգնել վերականգնել Պալմիրան. ՀՀ-ն ողջունում է քաղաքի ազատագրումը![]() 28 մարտի 2016 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է սիրիական Պալմիրայի ազատագրումը։ «Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի», - ասված է նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։ Իտալիայի մշակութային ժառանգության ու գործունեության նախարար Դարիո Ֆրանչեսկինին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է մի խումբ մասնագետներ ուղարկել Պալմիրա՝ պատմական հուշարձանների պաշտպանությանն աջակցելու համար, գրում է Russian.rt.com-ը: Մինչև այդ, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հայտարարել է, որ հնարավոր էր խուսափել Պալմիրայի՝ ԻՊ գրոհայինների կողմից ոչնչացումից, սակայն թանգարանը պատրաստ է վերականգնել հնագույն քաղաքը: Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ մարտի 25-ինազատագրել է Պալմիրայի մոտ գտնվող Սիրիատել բարձունքը: Սիրիական բանակի մարտիկները պոկել են ԻՊ դրոշը Պալմիրայի հին ամրոցի բարձունքից: Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը: Պալմիրան կարևոր ռազմական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում: Ազատագրելով քաղաքը` սիրիական բանակը կարող է գրոհել Ռաքքան: Ըստ Աստվածաշնչի, Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականապատել էին Պալմիրայի հռոմեական դարաշրջանի ամֆիթատրոնը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |