Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Թուրքիայից. Ահաբեկչության վտանգ կա![]() 28 մարտի 2016 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Թուրքիայից: Դիվանագիտական աղբյուրներն այդ որոշումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նախատեսում է Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնել Իսրայելի ու ՌԴ-ի քաղաքացիների նկատմամբ, թուրքական Habertürk-ին հղումով գրում է Tert.am-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական Գազիայնթապ նահանգում ԻՊ 10 զինյալ է ձերբակալվել, որոնք հարձակումներ էին պատրաստում Իսրայելի և ՌԴ-ի քաղաքացիների նկատմամբ: Այդ սպառնալիքի պատճառով ավելի վաղ փակվել էին Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում: Մարտի 13-ին խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել Անկարայում, որի հետևանքով զոհվել էր 37, վիրավորվել 125 մարդ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |