ԱՄՆ Կոնգրեսի շենքում կրակոցներ են հնչել29 մարտի 2016 - 10:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի շենքում կրակոցներ են հնչել, հայտնել է Associated Press-ը: Ոստիկանությունը տարհանել է շենքում գտնվողներին: Սպիտակ տունը հրաձգության մասին հաղորդագրությունից հետո շրջափակվել է, հայտնում է Gazeta.ru-ն: Նախնական տվյալների համաձայն, կրակոցները տեղի են ունեցել Կապիտոլիումի զբոսաշրջային կենտրոնում: Հրաձգության պատճառները դեռևս հայտնի չեն: Տուժել է այցելուներից մեկը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակողը 66-ամյա Լարրի Դոուսոնն է Թեննեսիից: Նա հաճախ էր այցելում Կապիտոլիումի բլուր և բողոքի ակցիաներ կազմակերպում այնտեղ:Ոստիկանությունը պատասխան կրակ է բացել և վիրավորել է հանցագործին: Նա տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել է: Դոուսոնն առաջինն է կրակ բացել, փոխհրաձգության արդյունքում թեթև վիրավորվել է նրա կողքի կինը, նրա առողջական վիճակը մտավախություն չի առաջացնում: Կապիտոլիում կամ Սենատ ու Սպիտակ տուն անցնելու համար այցելուները պետք է մետաղաորսիչ սարքի մոտով անցնեն: Դոուսոնը հանել է ատրճանակը ստուգումից անմիջապես առաջ: Վաշինգտոնի ոստիկանությունը միջադեպը որակել է որպես եզակի դեպք և հայտարարել է, որ հանրային սպառնալիք չկա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |