ՌԴ ԱԻՆ. ՀՀ-ում աշխատող ռուսաստանցի փրկարարները հատուկ կարգավիճակ ունեն![]() 29 մարտի 2016 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Մարտին Հայաստանում բացված Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները հատուկ կարգավիճակ ունեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Զայկոն: «Համաձայնագիրը, որը կենտրոնի բացման օրը ստորագրեցին ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովը ու ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, հատուկ կարգավիճակ է տալիս կենտրոնի ռուսական անձնակազմին»,-ասել է Զայկոն, հայտնում է «Ինտերֆաքսը»: Նա պարզաբանել է, որ դա պաշտպանվածության որոշակի երաշխիքներ է ապահովում կենտրոնի ռուսաստանցի աշխատակիցների համար չնախատեսված անբարենպաստ իրավիճակի դեպքում: Ըստ նրա, մասնավորապե, կենտրոնին և նրա անձնակազմին լայն արտոնություններ և իմունիտետ է շնորհվել գործունեության բոլոր ոլորտներում, այդ թվում տարածքների, տրանսպորտային միջոցների և նամակագրության անձեռնմխելիություն: Բացի այդ, կենտրոնը, գույքը ազատված են բոլոր հարկերից, գանձումներից ու տուրքերից, որոնք գանձվում են ՀՀ տարածքում»,-ասել է Զայկոն: Նա պարզաբանել է, որ այդ արտոնությունները կոչված են օպտիմալացնելու կենտրոնի աշխատանքն ու նվազեցնելու ծախսերը, որոնք անհրաժեշտ են դրա լիարժեք գործունեության համար: Զայկոն հավելել է, որ նմանատիպ համաձայնագիր էր նախատեսվում կնքել նաև Սերբիայի հետ` 2014-ին աշնանը Բելգրադ ՌԴ նախագահ Պուտինի այցի ժամանակ, սակայն դա տեղի չունեցավ: «Վերջին պահին սերբական կողմը պնդեց, որ հարցը հանվի օրակարգից: Բանակցությունները սերբերի հետ շարունակվում են մինչ օրս»,-ասել է նա: Մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում բացվեց հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը: Կենտրոնի հիմնական նպատակն է՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Այն կոչված է նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, բարձրացնելու բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը: Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է ոչ միայն «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով, այլև` համապատասխանում է «ՀԱՊԿ շրջանակում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման» ծրագրին և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարությանը: «Կենտրոնը տարածաշրջանում առաջինն է, սա մեծ նվաճում և քայլ է դեպի առաջ: Ռուս-հայկական հումանիտար կենտրոնն այստեղ կծառայի և՛ Հայաստանի Հանրապետության համար, և՛ այն երկրների համար, ովքեր մեր օգնությունը կխնդրեն: Սա առաջին քայլն է, մեծ ներդրումներ են լինելու: Սա դեռ սկիզբն է, մենք գնալու ենք առաջ»,-ասել էր Արմեն Երիցյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |