Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը 195 տարեկան է

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը 195 տարեկան է

PanARMENIAN.Net - Հնդկական Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը (Armenian College & Philanthropic Academy, ACPA) ապրիլի 2-ին մեծ միջոցառում է կազմակերպում, որտեղ մեծաթիվ հայեր կհավաքվեն: Միջոցառումը նվիրված է կրթական հաստատության հիմնադրման 195-ամյակին, հայտնում է Times of India-ն:

Միջոցառումների շրջանում ACPA-ն ձեռնամուխ է եղել Կալկաթայի հայերի մասին շտեմարանի ստեղծմանը: «Սա այդ տիպի առաջին շտեմարանը կլինի 1956 թվականից ի վեր»,-ասել է հնդկահայ համայնքի հոգևոր հովիվ, աբեղա Զավեն Յազիչյանը:

Հայերը ժամանել են Կալկաթա 1600-ականներից, դեռ Օսթ-Հնդկական ընկերության հիմնումից առաջ: Հաստատվելով քաղաքում` հայերը շատ միջոցներ ու ռեսուրսներ են ծախսել առանձնատների կառուցման համար` նոր շունչ հաղորդելով անկում ապրող Կալկաթային:

Սակայն, վերջին 60 տարիներին հայերի քանակը Կալկաթայում զգալիորեն նվազել է` մնացել է մոտ 150 հայ: Ըստ Հայ բարեգործական միության, եթե ուսանողների թիվը 1961-ին 206 էր, ապա 1998-ին` միայն 6: Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում ուսանող 68 ուսանողից միայն 2-ն են հնդկահայ: Հիմնականում քոլեջում սովորում են արտերկրի ուսանողներ` Իրաքից, Իրանից, Ռուսաստանից և Հայաստանից:

Դպրոցը հիմնովին վերանորոգված է, «Արարատյան» գրադարանը հագեցած է համակարգիչներով: Ճեմարանը համագործակցում է տարբեր միջազգային կրթական հաստատությունների հետ, նաև ապահովում է արտերկրից ժամանած ուսանողներին ծնողների հետ շփվելու հնարավորությամբ` Skype-ի միջոցով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---