Զաքարյան. Եվրանեսթ ԽՎ-ի նիստին 4 զեկույց է անցկացվել, որոնք ընդունելի են ՀՀ-ի համար29 մարտի 2016 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստին ընդհանուր առմամբ 4 զեկույց է ընդունվել, և դրանք բխում են ՀՀ-ի համար ընդունելի դիրքերից: Այս մասին խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների ասուլիսին ասել է ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: «Զեկույցների կետերն ամբողջությամբ ընդունելի բնույթ են կրում և արտահայտում են ՀՀ-ի շահերը և նպատակները»,-ասել է Զաքարյանը՝ նշելով, որ նախապես, մինչ զեկույցների ընդունելը, ԼՂ հարցին առնչվող հակասություններ կային, և պատվիրակությունը կարողացել է ձեռք բերել համաձայնություն առաջարկի հեղինակների հետ՝վերանայել իրենց առաջարկներից անընդունելի ձևակերպումները: ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ անընդունելի ձևակերպումներ ասելով՝ նկատի ունեն այնպիսի մեջբերումներ, ինչպիսիք են՝ «օկուպացված տարածքներ», «ռազմական ագրեսիա», «տարածքային ամբողջականություն», «զորքերի դուրսբերում» և այլն, գրում է Tert.am-ը: «Եվրամիության անդամ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքականությունների և այդ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումներ և մտահոգություններ» թեմայով զեկույցում, ըստ Զաքարյանի, մի շարք դրույթներ էին արտացոլված, որոնք արտահայտում էին ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը: «Առանձին կերպով խոսք է գնում խաղաղ կարգավորման և նախագահների երկխոսության միջոցով քաղաքական լուծումների ձեռքբերման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծման մասին, ինչպես նաև դատապարտվում է փակ սահմանների առկայությունը՝ նկատի է առնվում Թուրքիայի հետ ունեցած փակ սահմանը: Մնացած առումներով ընդհանուր մոտեցումներ են»,-ասել է նա: Եվրանեսթ ԽՎ-ի նիստերն անցել են առանց Ադրբեջանի պատվիրակության, քանի որ նրանք դիմում են ներկայացրել, հրաժարվելով մասնակցել նիստերին: Պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը նշել է, որ հաշվի առնելով, որ սահմանին լարված իրավիճակ էր, իրենք պատրաստել էին գործընկերների համար կոչ, որպեսզի զերծ մնալ զինադադարի խախտումից, ատելության բառապաշարի օգտագործումից: Ըստ նրա, պատվիրակությունը նաև կարողացել է պայմանավորվածության գալ, որ ԼՂՀ հիմնախնդիրը Եվրանեսթում չեն քննարկում, քանի որ դրա համար կա առանձին Մինսկի համանախագահների խումբ: «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերվել, որ ոչ մի ձևակերպում, որը կվնասի ԼՂ գործընթացին, այլևս չի դառնալու եմ Եվրանեսթում քննարկելու թեմա, ինչը մեր գլխավոր նպատակն էր: Սա երևի գլխավոր հաջողությունն էր, որ հասանք»,-ասել է Պողոսյանը: Նա տեղեկացրել է, որ իրենց գործընկեր համանախագահները ապրիլին պետք է մեկնեն Ադրբեջան, մեկ անգամ ևս բանակցեն Ադրբեջանի ղեկավարության հետ, որ այդուհանդերձ ադրբեջանցիները վերադառնան Եվրանեսթ: «Հայկական կողմը հարգել էր և մասնակցել էր լիագումար նիստին Բաքվում, իսկ ադրբեջանցիները չէին մասնակցել Երևանում: Ադրբեջանը դիմում է գրել, որ դուրս գա՝ հասկանալով, որ իր ցանկությունները չի կարող այս ֆորմատով անցկացնելը»,- նկատել է Պողոսյանը: Ադրբեջանի խորհրդարանը 2015-ի հոկտեմբեր ամսին իր հատուկ նիստում, որպես դժգոհության քայլ` ուղղված Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ քննադատական բանաձևերի ընդունմանը, որոշում էր կայացրել դադարեցնել իր մասնակցությունը Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին։ Կարդացեք նաև՝ Զաքարյան. Բաքվի պատվիրակությանը Եվրանեսթ ԽՎ վերադարձնելու փորձերը չպետք է լինեն վեհաժողովի հեղինակության հաշվին Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |