Կոնվերս Բանկը կաջակցի երաժշտությամբ զբաղվող տաղանդավոր երեխաներին![]() 29 մարտի 2016 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա Կոնվերս Բանկի և դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համատեղ նախագծի շնորհանդեսը: Նախածի նպատակն է բացահայտել և ֆինանսապես աջակցել երաժշտությամբ զբաղվող շնորհալի երեխաներին: Ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն կունենան արտերկրում կրթություն ստանալ, ինչպես նաև մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների և միջոցառումների: «Տաղանդավոր երեխաները ցանկացած պետության մտավոր և ստեղծագործական հիմնական ռեսուրսներն են: Նախագծի օգնությամբ մենք կկարողանանք բացահայտել և աջակցել տաղանդավոր երեխաներին, զարգացնել նրանց ստեղծագործական պոտենցիալը», - նշել է Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: Նա հավելել է, որ Կոնվերս Բանկը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը տարիներ շարունակ գործակցել են տարբեր նախաձեռնությունների շուրջ: «Տաղանդավոր երեխաներ» նախագիծը մեզ երկարատև գործակցության հնարավորություն կտա՝ հետագայում ընդգրկելով արվեստի տարբեր բնագավառներ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2010-ին Արամ Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից: Հիմնադրամը իրականցնում է կրթական և բարեգործական ծրագրեր՝ դասական երաժշտության ոլորտում: Եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնակահարուհի, Կարեն Շահգալդյան-ջութակահար և Կարեն Քոչարյան-թավջութակահար: Նախագծի համար Կոնվերս բանկում բացվել է հատուկ հաշվեհամար՝ AMD 1930046434020200, որին բոլոր ցանկացողները կարող են փոխանցել գումարներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |