«Ուրացողների» ճամբարում մնալու եւ զուգահեռաբար ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի շանսերը գնալով նվազում են 5 փետրվարի 2007 - 17:03 AMT PanARMENIAN.Net - 1915-1917 թթ. Օսմանյան կայսրության կողմից արեւելյան Անատոլիայի տարածքում գործած Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հարցը փաստորեն հիմնականն է դարձել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում: Ինչպես հիշեցնում է Լենտա.ռու-ն, պատմաբանների տվյալներով, օսմաններն այդ տարիներին սպանել են շուրջ մեկուկես միլիոն հայերի: Անկարան հրաժարվում է դա ցեղասպանություն ճանաչել` անվանելով կատարվածը «ժողովրդի բռնի տեղահանում»: Սակայն, «ուրացողների» ճամբարում մնալու եւ զուգահեռաբար Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի շանսերը գնալով նվազում են: Սկզբում Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց մի օրենք, որի համաձայն Թուրքիայի կողմից հայ բնակչության ցեղասպանության ժխտումը կհամարվի հանցագործություն եւ կպատժվի կամ 45 հազար եվրո տուգանքով, կամ մեկ տարվա ազատազրկմամբ: Այժմ էլ, եթե հավանության արժանանա նաեւ Գերմանիայի առաջարկած օրենքն, ըստ որի Հոլոքոսթի, Աֆրիկայում եւ Բալկաններում վերջին երկու տասնամյակների հակամարտությունների ընթացքում կատարված ցեղասպանությունների եւ ռազմական հանցագործությունների ժխտման համար բանտ նստեցնեն երեք տարով, եւ որն արդեն տարածվում է ամբողջ Եվրամիության տարածքով, Անկարան ստիպված կլինի փոխել իր տեսակետները իր ոչ վաղ անցյալի վերաբերյալ»,-գրում է Լենտա.ռու-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |