Երևանում մարտի 30-31-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում  մարտի 30-31-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 30-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը 2-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 3-ի ցերեկը նույնքան կնվազի:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում մարտի 30-31-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 3-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մարտի 31-ից ապրիլի 2-ը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +15-+17 աստիճան:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում ճանապարհները բաց են. Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---