ԱՄՆ զինծառայողների ընտանիքները շտապ տարհանվում են Թուրքիայից30 մարտի 2016 - 12:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շտապ տարհանում է Թուրքիայից իր զինծառայողների ընտանիքների անդամներին: ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղար Փիթեր Քուկը հայտնել է այդ մասին Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ: Ըստ նրա, որոշումը կայացվել է «գերզգուշավորությունից ելնելով»: Այն վերաբերում է մոտ 670 մարդու: ԱՄՆ զինծառայողների ընտանիքների ևս 100 անդամ կարող է մնալ Թուրքիայում: Ըստ Քուկի, կմնան Անկարայում և Ստամբուլում գտնվողները, իսկ ռազմակայաններում, այդ թվում Ինջիրլիկում, գտնվողները կտարհանվեն: Ընդհանուր առմամբ դա վերաբերում է Թուրքիայի Ադանա, Իզմիր և Մուղլա գավառներին: Տարհանումը պետք է «շատ արագ» կազմակերպվի: Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը նմանատիպ որոշում էր կայացրել դիվանագետների ընտանիքների վերաբերյալ: Խոսքն այն քայլերի մասին է, որոնք ձեռնարկում է «ԱՄՆ կառավարությունն ընդհանուր առմամբ»,-ասել է նա: Այդ քայլերը պատճառաբանվում են անվտանգության նկատառումներով: Քուկն ասել է, որ տարհանման պատճառը «որևէ կոնկրետ սպառնալիք չէ»: Ըստ նրա, «դա նաև թելադրված չէ ահաբեկչական հարձակումով Բրյուսելում»: Հայտարարությունն արվել է Թուրքիայի նախագահ էրդողանի ԱՄՆ այցի շեմին: ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս գտնվում է Վաշինգտոնում և հանդիպել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ուստի Քուկին հարցրել են, թե արդյոք թուրքական կողմից զգուշացում չի եղել ԱՄՆ քաղաքացիներին սպառնալիքների մասին: «Կոնկրետ ոչ մի բան մենք թուրքերից չենք լսել: Որոշումը կայացրել է ամերիկյան կողմը` զգուշավորությունից ելնելով և գնահատելով ընդհանուր սպառնալիքները»,-ասել է նա: Վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի են դարձել ահաբեկչական գործողությունները, չեն դադարում նաև քրդերի հետ բախումները երկրի հարավ-արևելքում: Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 37 մարդ, ևս 125-ը վիրավորվել է: Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, տրանսպորտային աշխույժ հանգույցում, արդարադատության և ներքին գործերի նախարարություններից ոչ հեռու: Անկարայի պայթյունն արդեն 5-րդ խոշոր ահաբեկչկան գործողությունն է Թուրքիայում վերջին ամիսներին, ընդհանուր առմամբ այդ գործողությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել: 3 ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձել է «Իսլամական պետությունը», իսկ փետրվարի 18-ի Անկարայի ահաբեկչության համար` «Քրդտսանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Բացի այդ, մոտ 270 թուրք զինծառայող ու ոստիկան է զոհվել վերջին ամիսներին երկրի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ բախումներում: Photo: aim.org Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |