3 մեդալ՝ մարմնամարզության աշխարհի գավաթից![]() 30 մարտի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի հավաքականը վերադարձել է Դոհայից, որտեղ մասնակցում եր աշխարհի գավաթի 9-րդ խաղարկությանը: Հարություն Մերդինյանը նժույգթափերում գրավել է առաջին տեղը, օղակների վարժությունում Վահագն Դավթյանը նվաճել էր արծաթե, իսկ Արթուր Թովմասյանը` բրոնզե մեդալ: Աշխարհի գավաթակիր, Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մերդինյանն ասել է, որ գոհ է իր մրցելույթից: «Այս առաջնության ժամանակ կատարեցի վարժությունների նույն ծրագիրն ինչ Գլազգոյում կայացած աշխարհի առաջնությանը, սակայն ավելի մաքուր և ստացա ավելի բարձր գնահատական: Օլիմպիական խաղերից առաջ այսպիսի արդյունքն ինձ էլ ավելի ուրախացրեց: Առաջիկայում կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, որտեղ կփորձեմ կատարել բարդեցված տարրով վարժությունը, որը պատրաստվում եմ կատարել Օլիմպիական խաղերին ևս»,- նշել է նա: Վահագն Դավթյանը գտնում է, որ աշխատելու տեղ դեռ ունի. «Ես էլ Արթուրն էլ շատ քիչ ենք զիջել գավաթակրին: Մարմնամարզությունում ամեն ինչ պատահում է, պետք է ավելի լավ աշխատենք, որպեսզի Եվրոպայի առաջնությունում բարձր գնահատականներ ստանանք: Իմ և Արթուր Թովմասյանի ներքին մրցակցությունը միայն օգուտ է բերում երկուսիս: Մրցակցությունից մեր որակներն են բարձրանում»: Թովմասյանը նույնպես գոհ է իր արդյունքից. «Մենք գերազանցեցինք թե՛ մեր և թե՛ մարզիչների սպասելիքները: Սա ավելի կարևոր է մեզ համար, քան զբաղեցրած տեղերը: Հնարավոր է հաղթեինք, բայց դժգոհ լինեինք: Եթե մարզիչները գոհ են, վստահաբար ես էլ եմ գոհ»: Հայ մարզիկներին դիմավորելու էին եկել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները, մարզիկների բարեկամները, ընկերները, Ազարյանի անվան մարզադպրոցի սաները: Կարդացեք նաև՝ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |